Թուրքիայի Կանաչների կուսակցությունը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին Ստամբուլում Կանաչների կուսակցության նիստի շրջանակում «Twitter»-ում գրել է կուսակցության մամուլի քարտուղարը:

NEWS.am-ին փարիզցի լրագրող Ժան Էքյանը հայտնեց, որ Ստամբուլում Կանաչների կուսակցության նիստի ժամանակ, որին մասնակցում էին նաեւ Եվրոպայից ժամանած Կանաչների կուսակցության ներկայացուցիչներ, թուրքական «կանաչների» մամուլի քարտուղարը «Twitter» սոցցանցի #greenCouncil էջում գրել է. «Մենք միանշանակ ճանաչում ենք Հայոց ցեղասպանությունը»: