Բուենոս Այրեսում «համեղ» բարեգործական ակցիա է անցկացվել, որից ստացված միջոցները փոխանցվել են Դաունի համախտանիշով հիվանդների աջակցությանը:
Խոհարարները 50 մետր երկարությամբ պիցցա են պատրաստել, որը համտեսել մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը: Կորիենտես փողոցի երկայնքով սեղաններ են դրվել, որի վրա էլ խոհարարները մի քանի ժամ շարունակ պատրաստել են արտասովոր պիցցան:
Ըստ Kedem-ի, հսկայական պիցցան պատրաստելու համար նույնքան մեծ վառարան է պահանջվել, ինչպես նաեւ 8 խոհարար, 7 օգնական, 100 կամավոր, 100 կգ ձեռքով պատրաստված խմոր, 50 կգ մոցարելլա պանիր, 24 կգ լոլիկ, 13 կգ ձիթապտուղ եւ համեմունքներ: Ցանկացողները հնարավորություն են ունեցել պիցցայի կտորը գնել 5 արգենտինական պեսոյով (0.5 դոլարից քիչ պակաս):




























