Ամերիկուհի Էնն Քադետը սկսել է շան կերով սնվել: Ասում է՝ նման սննդակարգի շնորհիվ բավական նիհարել է եւ գումար տնտեսել:
Էննը նշել է, որ հոգնել է մսի սարսափելի բարձր գներից: Պատահաբար շների համար նախատեսված պահածո է գնել, որոնք այնքան համեղ ու էժան են եղել, որ ամերիկուհին չի ցանկանում հրաժարվել դրանցից:
Նա նաեւ պնդում է, որ նիհարել է, բայց իրեն էներգիայով ավելի լեցուն է զգում: Բացի այդ, նվազել է նաեւ արյան մեջ շաքարի մակարդակը:
Myjane-ի փոխանցմամբ, բժիշկներն Էննին զգուշացրել են, որ այդ ամենը կարող է վատ վերջանալ, քանի որ այդ կերը պատրաստվում է՝ հաշվի առնելով շների օրգանիզմի առանձնահատկությունները: Սակայն Էննը մեկ այլ փաստարկ է բերում. արդյոք ժամանակակից հասարակությունը հավասարակշռվա՞ծ է սնվում:




























