Շվեդիայի Լինչեպինգի համալսարանի գիտնականները որոշել են վերլուծել արյան բաղադրությունը՝ որոշելու գիշատիչների համար դրա հոտի գրավչությունը: Ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Մաթիաս Լասկան գրականության մեջ այդ ուղղությամբ արված ոչ մի գիտափորձ չի գտել:

Համալսարանի ուսանողին ուղարկել են Գերմանիա, որպեսզի նա մի քանի մեթոդի օգնությամբ կաթնասունների արյան անալիզ կատարի:

Ըստ Informig-ի, մանրակրկիտ անալիզից հետո հայտնաբերվել է շուրջ 30 նյութ, որոնք ստեղծում են արյան հոտը: Սակայն հետազոտողները ամբողջ ցանկից միայն մեկ բաղադրիչ են առանձնացրել, որն արյանը երկաթի յուրահատուկ հոտ է տալիս. դա ալդեգին տրանս-4.5-էպոքսիում-(Է)-2-դեցենալն է:

Դրան հետեւել է այդ բաղադրիչի փորձարկումը շվեդական Կոլմորդենի զբոսայգու կենդանիների վրա, որտեղ միայն վայրի կենդանիներ են ապրում: Հետազոտողներն առանձնացրել են չորս հեղուկ, որոնք լցրել են փայտերի վրա: Դրանք են ալդեհիդը, ձիու արյունը, մրգաջուրը եւ գրեթե հոտ չունեցող լուծիչը:

Այդ հեղուկներով ցողված փայտերը տվել են Ասիայի եւ Աֆրիկայի վայրի շներին, հարավամերիկյան շներին եւ սիբիրյան վագրերին: Արդյունքները ցնցող են եղել: Ինչպես հետազոտողներն էին ենթադրում՝ գիշատիչների շրջանում մեծ տարածում են գտել սինթետիկ ալդեհիդով եւ ձիու արյունով ցողված փայտերը: Մյուս երկու փորձարարական նյութերի հանդեպ կենդանիներն անտարբեր են եղել:

Գիտնականները ճիշտ են եղել եւ կաթնասունների արյան մեջ գտել են բաղադրիչ, որոնք գերում են գիշատիչներին այնպես, ինչպես արյունն ամբողջությամբ: