«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ խմբակցության պատգամավորները երեկ Ազգային ժողովում զարմանալի պասիվություն էին դրսեւորում. Նրանցից որեւէ մեկը բյուջեի նախագծի քննարկման ժամանակ չհերթագրվեց կառավարության ներկայացուցչին հարցեր տալու համար։
Որեւէ ԲՀԿ-ական չօգտվեց նաեւ ԱԺ հայտարարությունների ժամից։ ԲՀԿ-ականները սովորաբար ակտիվ են լինում հայտարարությունների ժամին, ու այս ֆորմատում հիմնական ելույթ ունեցողներն են Վահան Բաբայանը, Տիգրան Ուրիխանյանը, Վահե Էնֆիաջյանը եւ Ռուբեն Գեւորգյանըմ որոնց ելույթները վերջին շրջանում սուր բնույթ էին կրում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում