Սայանո-Շուշինյան ՀԷԿ-ում շահագործման է հանձնվել երկրորդ հիդրոագրեգատը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ Սա վերջինն է 10 հիդրոագրեգատներից, որոնք նորացվում էին վերականգնողական աշխատանքներ անցկացնելիս։
Գործակալությունը նշում է, որ թողարկման արարողությանը տեսակապի միջոցով հետեւել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Սայանո-Շուշինյան ՀԷԿ-ը Ռուսաստանում ամենահզորն է, նաեւ՝ աշխարհում հզորագույններից մեկը։ 2009թ. օգոստոսին ՀԷԿ-ում տեխնածին վթար էր տեղի ունեցել։ Ջրի հոսանքը պոկել էր երկրորդ հիդրոագրեգատի կափույրը, ջուրը ներս էր լցվել։ ՀԷԿ-ի բոլոր տասը հիդրոագրեգատները ջրի տակ էին անցել, զոհվել էր 75 մարդ:
Բացի կայանում հիդրոագրեգաները փոխարինելուց, այն համալրվել է նաեւ այլ սարքավորումներով։



























