2014թ. դեկտեմբերին կարող են ցրել Ճապոնիայի ստորին պալատը, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով երկրի լրատվական գործակալություններն եւ հեռուստատեսությունը:
Աղբյուրը նշում է, որ երկրում սպառողական հարկը մինչեւ 10% հասցնելու ժամկետների վերաբերյալ Սինձո Աբեի մտադրությունների, ինչպես նաեւ խորհրդարանի գլխավոր ստորին պալատը ցրելու եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին լուրերը ճապոնական մամուլում հայտնվել են անցյալ շաբաթ: Սակայն վարչապետը չի հաստատել այդ լուրերը:
Ըստ ճապոնական մամուլի՝ սպառողական հարկի 8-ից մինչեւ 10%, ավելացումը որը նախատեսվել էր իրականացնել հաջորդ տարվա հոկտեմբերին, կարող է հետաձգվել ազգային տնտեսության ցածր ցուցանիշների պատճառով:
Ճապոնիայում վերջին համընդհանուր ընտրությունները տեղի էին ունեցել 2012 թ. դեկտեմբերին: Հաղթել էին լիբերալ-դեմոկրատները՝ Սինձո Աբեի գլխավորությամբ, վերադարձնելով իշխանությունը երկրում, որն իրենցից 2009 թ. խլել էր Ճապոնիայի դեմոկրատական կուսակցությունը:




























