ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Գեորգիեւյան շրջանում ուղղաթիռ է ընկել.  Չորս մարդ զոհվել է: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրը:

«Ուղղաթիռն ընկել է Սուխայա Պադինա գյուղի շրջակայքում՝ չպարզված հանգամանքներում: Ուղղաթիռում կար հինգ մարդ», - ասել է գործակալության զրուցակիցը: Ըստ նրա՝  ընկնելուց հետո ուղղաթիռը բռնկվել է:

«Ռոսիյսկայա գազետան» փոխանցում է, որ Կովկասի Մինվոդիի շրջակայքում Կա-32 ուղղաթիռի ընկնելու մասին տեղեկությունը ավելի ուշ հաստատել են մարզի  արտակարգ ծառայությունները: «Չորս մարդ ստացել է տարբեր ծանրության վնասվածքներ եւ տեղափոխվել տեղի  հիվանդանոց, մեկ մարդ ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ, - մեջբերում է թերթը ՌԴ ԱԻՆ-ի հաղորդագրությունը: