Ռուբլու փոխարժեքի անկման եւ ալյումինի ռեկորդային բարձր գների ֆոնին, ալյումինային հսկա «Ռուսալը» տպավորիչ ֆինանսական արդյունքներ է ցույց տվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ընկերությունը երրորդ եռամսյակում EBITDA-ն (նախքան տոկոսավճարները, հարկերը, մաշվածությունը և ամորտիզացիան) ավելացրել է 4 անգամ՝ 2011թ.-ից ի վեր առաջին անգամ զուտ շահույթ ապահովելով: Ընկերությունը ակնկալում է մարժայի եւ շահույթի շարունակական աճ:

2014թ. 9 ամիսների ընթացքում «Ռուսալը» ֆինանսական հաշվետվության միջազգային ստանդարտներով ճշգրտված EBITDA-ն ավելացրել է 1,6 անգամից՝ մինչեւ 863 մլն դոլար: