Ռուսաստանի Կամչատկայի Վիլյուչինսկ քաղաքի բնակիչ երկու կանայք զանգահարել են ոստիկանության բաժին եւ հայտնել այնտեղ տեղադրված ռումբերի մասին: Կանայք նման քայլի են դիմել իրենց կենակիցներին ազատելու համար, հայտնում է «Վեստին»:
Աղբյուրը նշում է, որ կանայք սպառնացել են գործարկել այդ ռումբերը, եթե իրենց կենակիցներին բաց չթողնեն: Սկզբում ռումբի մասին կեղծ տեղեկությամբ ոստիկանություն է զանգահարել մի կին՝ ֆերմայի վարիչ: Մեկ օր անց նույն սպառնալիքով զանգահարել է նաեւ երկրորդը՝ Վիլյուչինսկի գործազուրկ բնակչուհի:
Կինոլոգները շների հետ խուզարկել են ոստիկանության շենքը, սակայն ոչ մի պայթուցիկ սարք չեն հայտնաբերել: Հեռախոսային ահաբեկչուհիների նկատմամբ հարուցվել են քրգործեր՝ 207 հոդվածի հատկանիշներով՝ «ահաբեկչական ակտի մասին կեղծ հաղորդում»:




























