Հարավային Օսիայի իշխանությունները հայտարարել են ինքնահռչակված Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախությունը ճանաչելու մտադրության մասին, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ մեջբերելով հանրապետության նախագահ Լեոնիդ Թիբիլովին:

«Հարավային Օսիայի ժողովուրդը նույն ուղու վրա է, ինչպես եւ Դոնբասի բնակչությունը: Մենք սեփական աչքերով ենք տեսել պատերազմի սարսափը եւ չէին կարող չսատարել այն մարդկանց, ովքեր դեմել են օգնության ու ճանաչման խնդրանքով», - ասել է նախագահը:

Նա նշել է, որ հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությանը ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի անկախութան ճանաչման վերաբերյալ հրամանի իրացման հստակ հանձնարարություններ են տրվել: