Այսօր՝ նոյեմբերի 13-ին Որակի համաշխարհային օրն է՝ (World Quality Day) նոյեմբերի երկրորդ հինգշաբթի օրը աշխարհի շատ երկրներում անցկացվող ամենամյա միջոցառում: Այս օրը նշելու նախաձեռնողը Որակի եվրոպական կազմակերպությունն է (EOQ): Որակի համաշխարհային օրը առաջին անգամ նշվել է 1990թ.: Որակի համաշխարհային օրվա նպատակը ապրանքների եւ ծառայությունների բարձր որակի կարեւորության բարձրացումն է, ինչպես նաեւ որակի խնդիրների նկատմամբ ուշադրության հրավիրմանն ուղղված գործունեության ակտիվացումը: Չէ որ խոսքը ոչ միայն մարդու եւ շրջակա միավայրի համար ապրանքների անվտանգության մասին է, այլ նաեւ սպառողների հարցումների ու սպասումների բավարարման աստիճանի, գրում է Calend-ը:
Որակի խնդիրը աշխարհի առաջավոր երկրների տնտեսություններում առաջնահերթ խնդիրներից է: Ժամանակակից պայմաններում որակը ցանկացած ձեռնարկության, ցանկացած ոլորտի, եւ իհարկե, ցանկացած երկրի գործունեության հաջողության բանալին է: Որակ հասկացությունը սերտորեն կապված է կյանքի որակի հետ, իսկ դա եւ շրջակա միջավայրի պահպանությունն է, եւ ֆիզիկական առողջությունը:





























