ԱՄՆ-ում կույր կատուն շատ է սիրում արշավների գնալ իր տերերի հետ:
Ինչպես հաղորդում է fishki.net-ը, Սիեթլում բնակվող ընտանիքը Հանի Բի անունով կատվին վերցրել է կենդանիների ապաստարանից:
Թեեւ արշավներն ավելի շատ շներին են դուր գալիս, Հանի Բին դեռեւս ոչ մի արշավ բաց չի թողել: Հատկապես կատուն սիրում է նստել տիրոջ ուսերին: Հանին կարող է երկար նստել ջրվեժների մոտ ու լսել ջրի ձայնը: Կատուն լսում է բնության ձայներն ու հաճույք ստանում անտառի հոտերից:
Իհարկե, նրա տերերը չեն մոռանում կերակրել իրենց սիրելի կատվին:































