Մինչեւ 2014թ. վերջ Հայաստանը հույս ունի ԱԷԿ-ի գործող երկրորդ էներգաբլոկի ֆինանսավորման համար Ռուսաստանի հետ համաձանություն ստորագրել: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, խորհրդարանում հայտարարեց էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը: Նրա խոսքով՝ այդ գումարից 270 մլնը կներգրավվի վարկի տեսքով, 30 մլնը՝ գրանտի:

Նշենք, որ Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը եւս 10 տարով երկարաձգելու (մինչեւ 2026թ.) որոշումը ընդունվել է կառավարության կողմից՝ 2013թ. սեպտեմբերի 13-ին: Ավելի վաղ, նույն տարվա սեպտեմբերի 3-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների արդյունքում հայտարարաել էր, որ «Ռոսատոմի» մասնագետները կօգնեն դրա համար անհրաժեշտ տեխնիկական նախագիծ մշակել: