ԱՄՆ-ն կապ չունի Հոնկոնգում դեմոկրատական բողոքների ուժգնացման հետ, որոնք շարունակվում էին 6 շաբաթ: Այս մասին, ըստ Today-ի, հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման՝ հերքելով չինական լրատվամիջոցների մեղադրանքները:

ԱՄՆ նախագահը նշել է, որ Վաշինգտոնը չի ցանկանում միջամտել ցուցարարների եւ իշխանությունների տարաձայնություններին՝ Հոնկոնգի գործադիր իշխանութան ղեկավարի հաջորդ ընտրություններին թեկնածուների առաջադրելու հետ կապված: «Դրանք, վերջին հաշվով, հարցեր են, որոնք վերաբերում են Հոնկոնգի եւ Չինաստանի ժողովրդին», - ասել է Օբաման:

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն աջակցում է մարդկանց սեփական կարծիքները ազատ արտահայտելու իրավունքին: Հոնկոնգի ընտրությունները պետք է  «արդար եւ թափանցիկ լինեն եւ արտացոլեն այնտեղ ապրող ժողովրդի կարծիքը»:

Հոնկոնգում բողոքի ցույցերը սկսվել էին սեպտեմբերի վերջերից: Հազարավոր բողոքողներ արգելափակում էին վարչական շենքերի հարեւանությամբ գտնվող կենտրոնական փողոցների երթեւեկությունը: Ակտիվիստները պայքարում էին հանուն ժաղովրդավարության տարածման եւ Հոնկոնգում համընդհանուր ընտրությունների անցկացման: