Նոյեմբերի 12-ին տեղի ունեցած խորհրդարանական եռյակի ներկայացուցիչների նիստի ընթացքում հանրահավաքների անցկացման հարցը չի քննարկվել: Այդ մասին լրագրողներին հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ ամփոփելով խորհրդարանական եռյակի նիստի արդյունքները (ԲՀԿ, ՀԱԿ եւ «Ժառանգություն»):
Ինչ վերաբերում է «Ժառանգության» կուսակցության ներկայացուցչի կողմից նոյեմբերի 21-30-ը հանրահավաքներ անկացնելու թույլտվություն ստանալու քաղաքապետարանին ուղարկված ծանուցմանը, Հակոբյանը նշեց. «Ժառանգությունն» այդ ե՞րբ հանրահավաքներ անցկացնելու թույլտվություն ստանալու համար չի դիմել Երեւանի քաղաքապետարան»:
Ի պատասխան NEWS.am-ի թղթակի ճշգրտող հարցին, արդյոք, Ազատության Հրապարակը «ամրագրում են» ամեն դեպքում, Հակոբյանն ասաց. «Մեր դիրքորոշումը հետեւյալն է. եռյակի կազմի մեջ մտնող յուրաքանչյուր քաղաքական կուսակցություն դիմում է քաղաքապետարան՝ հասարակական միջոցառումների անցկացման թույլտվություն ստանալու համար, որպեսզի անհրաժեշտության դեպքում հանրահավաքները օրինականորեն անցկացնելու հնարավորություն լինի: Այն, որ մենք դիմել ենք քաղաքապետարան եւ թույլտվություն ստացել, դեռ չի նշանակում, որ հանրահավաքներ կանցկացնենք»:
Հարցին՝ մինչեւ տարվա վերջ նրանք գոնե մեկ հանրահավաք արդյոք կանցկացնե՞ն, որոշակի պատասխան այդպես էլ չտրվեց: Ավելին, միասնական շտաբերի ձեւավորման գործընթացը հանրահավաքների անցկացման հետ չհակադրելու խնդրանք հնչեց:





























