Խորհրդարանական եռյակը (ԲՀԿ, ՀԱԿ եւ «Ժառանգություն») համագործակցության շուրջ իր պայմանի պատասխանն ակնկալում է միայն նախագահ Սերժ Սարգսյանից: Այդ մասին լրագրողներին հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ ամփոփելով խորհրդարանական եռյակի նիստի արդյունքները:

Նրա խոսքով՝ իշխանությունից պատասխան է ակնկալվում միայն Սերժ Սարգսյանի շուրթերից, ծայչահեղ դեպքում՝ նախագահի մամուլի քարտուղարից: Իշխանության այլ ներկայացուցիչների մեկնաբանությունները, Հակոբյանի խոսքով, հիմնավորում չեն:

Ի պատասխան հարցին՝ արդյոք նա չի ենթադրում, որ ներկայացված 12 կետերի քննարկման շուրջ նախագահի առաջարկը ընդամենը ժամանակ ձգձգելու պատրվակ է, ընդդիմադիրը նշեց, որ եթե դա ընդամենը իմիտացիոն գործընթաց լինի, ապա այն շատ արագ ակնհայտ կլինի: