ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ նոյեմբերի 12-ին կազմել է 415.33 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.03 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 516.80 դրամ (աճել է 1.66 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 661.83 դրամ (աճել է 3.50 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.95 դրամ (աճել է 0.02 դրամով):
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 207.91 դրամ, ոսկին՝ 15,442.94 դրամ, պլատինը՝ 15,957.04 դրամ:
Նոյեմբերի 12-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 6,700,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 415.1 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 415 դրամ:





























