Իտալական Սան Մինիատո քաղաքի պատմական կենտրոնը չորս շաբաթ շարունակ Իտալիայում բաց երկնքի տակ խոշորագույն ցուցասրահ կդառնա: Նոյեմբերի 15-ին, 16-ին, 22-ին, 23-ին, 29-ին եւ 30-ին, այնուհետեւ դեկտեմբերի 6-8-ին ավելի քան 120 ընկերություններ այցելուների դատին կհանձնեն տարածաշրջանի հրաշալի ուտեստներն ու գինին:
Գինիների եւ խորտիկների համտեսում, խոհարարական սեմինարներ եւ հանդիպումներ. մեկ ամիս շարունակ այս ամենը նվիրված կլինի Իտալիայի ճերմակ տրյուֆելին: «Ճերմակ տրյուֆելների ազգային ցուցահանդես-տոնավաճառ»-ը Սան Մինիատոյում անցկացվելու է արդեն 44-րդ անգամ:
Նորույթների թվում է լինելու Տրյուֆելների զբոսայգու՝ Parco del Tartufo-ի բացումը: Մեկ այլ հետաքրքիր իրադարձություն էլ լինելու է ցուցահանդես-երթուղին՝ նվիրված տրյուֆելներին, դրանց ծագմանը, առեւտրին, խոհանոցին եւ հնագույն պատմությանը:
Ինչ վերաբերում է նոյեմբերի 15-ին եւ 16-ին, ապա, ըստ «Ռոսբալտ»-ի, այդ օրերին տոնն անհավանականորեն կընդլայնի սահմանները: Այդ օրերին Սան Մինիատոյում նշելու են Նապոլեոնի արտաքսման 200-ամյակը. կայսրն այստեղ երկու անգամ է եղել: Այդ առիթով այստեղ տեղական կերակրատեսակների եւ գինիների լայնածավալ համտես կկազմակերպվի, ինչպես նաեւ գուրման-շոու եւ փորձագետների հետ թեմատիկ հանդիպումներ:





























