Ամերիկացի խոշոր գործարար Հարոլդ Համմը զրկվեց իր կնոջից, սակայն այժմ հայտնի է որպես մարդ, որը վերապրել է աշխարհի ամենաթանկ ամուսնալուծությունը:
Օքլահոմայի շրջանային դատարանը նավթային մագնատին պարտավորեցրել է իր նախկին կնոջը՝ Էնն Համմին վճարել գրեթե 1 միլիարդ դոլար՝ համաձայն ամուսնալուծության մասին համաձայնագրի:
Ըստ վճռի, աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը, եւ Միացյալ Նահանգներին նավթ մատակարարող խոշորագույն Continental Resources ընկերության գլխավոր տնօրենը կնոջը պետք է վճարի 995,5 մլրդ դոլար: Այդ գումարի երրորդ մասը նա պետք է վճարի այս տարվա վերջին: Մնացած գումարը նա պետք է վճարի ամեն ամիս՝ ամսական նվազագույնը 7 մլն դոլարով:
Որպեսզի վստահ լինի, որ Համմը պարտաճանաչորեն վճարելու է այդ գումարները, դատարանը որպես գրավ վերցրել է նավթային ընկերության 20 մլն բաժնետոմսեր: Սյու Էնն Համմը տնտեսագետ եւ իրավաբան է, նախկինում եղել է Continental Resources-ի առաջատար ղեկավարներից մեկը: Նա արդեն ստացել է 25 մլն դոլար, երբ ամուսնալուծության գործընթաց սկսեց ամուսնու դեմ: Կինը գործարար ամուսնուն դատի էր տվել 2012թ.՝ նրան մեղադրելով ամուսնական անհավատարմության մեջ:





























