ԱՄՆ-ն եւ գործընկերները  պատրաստ են Ռուսաստանի դեմ  պատժամիջոցների խորացմանը եւ ընդլայնմանը, ճեպազրույցում լրագրողներին հայտնրել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակին: 

Ըստ նրա՝ ԱՄՆ-ն շարունակում է ԵՄ-ի հետ սերտ համագործակցությամբ աշխատել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու ուղղությամբ՝ «վերջինիս անթույլատրելի վարքի պատճառով»: Պսակին նաեւ նշել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է չեղյալ հայտարարել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, եթե  Մոսկվան կատարի իր պարտավորությունները՝ Մինսկի համաձայնության շրջանակում:

Պսակին չի հստակեցրել պատժամիջոցների տեսակը, ինչպես նաեւ դրանց հնարավոր  կիրառման ժամկետը՝ ընդգծելով, որ պատժամիջոցների ընդլայնման մասին որոշումը կախված կլինի Ուկրաինայի արեւելքում տիրող իրավիճակից: