ԵՏՄ շրջանակում ընդհանուր վիզային տիրույթի ստեղծումը կարող է դառնալ անդամակցության հաջորդ քայլը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ մեջբերելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի եւ մակրոտնտեսության գծով նախարար Տատյանա Վալովայայի խոսքերը:
Այն հարցին, թե դիտարկվում է արդյոք արտոնագրային ընդհանուր ռեժիմ մտցնելու հնարավորությունը, Վալովայան պատասխանել է. «Ցավոք, ոչ: Չնայած դա հարմար կլիներ եւ օգտակար՝ ներդրողների եւ զբոսաշրջիկների համար», - նշել է նա:
«Մենք ընդհանուր վիզային ռեժիմը դիտարկում ենք որպես ինտեգրման հաջորդ քայլ, սակայն ոչ հիմա», - ասել է Վալովայան: Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի եւ Բելառուսի միջեւ սահմանային ստուգող անցակետեր չկան:
Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի ձեւավորած ԵՏՄ-ն կսկսի գործել 2015 թ. հունվարի 1-ից: Դրա ստեղծման մասին պայմանագիրը ստորագրվել էր 2014 թ. մայիսի 29-ին Աստանայում:





























