ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ազգային անվտանգության աշխատակիցներին խնդրել է  վերանայել Սիրիայում ԻՊ գրոհայինների դեմ պայքարի ԱՄՆ քաղաքականությունն այն բանից հետո, երբ Վաշինգտոնը գիտակցել է, որ գորհայիններին չի հաջողվի հաղթել  առանց Սիրիայի նախագահ Բաշար Ասադին իշխանությունից հեռացնելու, հայտնում է  CNN-ը՝ վկայակոչելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն իր որոշմամբ խոստովանում է, որ նախնական  մարտավարությունը, որը  նախատեսել էր ԻՊ-ի դեմ պայքար նախ Իրաքում, այնուհետեւ Սիրիայում, առանց Ասադին իշխանությունից հեռացնելու, սխալ էր: 

ԱՄՆ-ն օդուժը Իրաքում ԻՊ դիրքերը սկսել է ռմբակոծել օգոստոսի 8-ից, Սիրիայում՝ սեպտեմբերի 23-ից: