Հայաստանը Խորվաթիայում նոր դեսպան ունի. Իտալիայում Հայաստանի դեսպանը համատեղության կարգով զբաղեցնելու է նաեւ Խորվաթիայում դեսպանի պաշտոնը:
Նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով, որոշում է կայացրել Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սարգիս Ղազարյանին, համատեղության կարգով, նշանակել Խորվաթիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Հռոմ):





























