Ադրբեջանի վարքագիծը ողջ տարածաշրջանին սպառնում է ապակայունացմամբ: Այդ մասին հայտարարել է ամերիացի կոնգրեսական Ադամ Շիֆը՝ մեկնաբանելով ադրբեջանական կողմից ԼՂՀ օդուժի ինքնաթիռի ոչնչացումը:
«ԼՂՀ տարածքում անզեն ուղղաթիռի ոչնչացումը ցույց է տալիս Ադրբեջանի արհարմարհական վերաբերմունքը մարդկային կյանքերի նկատմամբ եւ բռնության ու հրահրումների միջոցով ներքին խնդիրներից ուշադրությունը շեղելու ցանկությունը», - նշել է կոնգրեսականը՝ ընդգծելով, որ նման վարքագիծը հղի է տարածաշրջանի ապակայունությամբ:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ երեկ՝ նոյեմբերի 12-ին, ղարաբաղաադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Նախնական տեղեկություններով՝ երեք օդաչու զոհվել է:





























