Միջազգային վարկային ռեսուրսների նկատմամբ հասանելիության սահմանափակումների եւ պատժամիջոցների տեսքով արհեստական խոչընդոտները, որոնց հետ բախվել է Ռուսաստանը, լրացուցիչ ճնշումներ են ստեղծում ողջ համաշարհային ֆինանսատնտեսական համակարգի վրա: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, հայտնում է «Ռոսիյսկայա Գազետան»:
Մեդվեդեւի խոսքով՝ համաշխարհային շուկաներում իրավիճակը շատ փխրուն է: Ռուսաստանի վարչապետը հայտարարել է, որ Ռուսաստանի, Եվրոպայի եւ ԱՄՆ-ի միջեւ ծագած բարդությունների հաղթահարման նախաձեռնությունը պետք է պատկանի Արեւմուտքին:
Մեդվեդեւը նաեւ նշել է, որ բոլոր պատժամիջոցները վաղ թե ուշ ավարտվում են եւ հարաբերությունները վերադառնում են առնվազն սկզբնական մակարդակին:




























