Հայաստանի վարչապետը ցավակցություն է հայտնել Երեւան-Գյումրիի ավտոճանապարհին միկրոավտոբուսի վթարի հետեւանքով զոհվածների հարազատներին: «Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում մահացածների ընտանիքներին, հարազատներին, մտերիմներին», - հայտարարել է Աբրահամյանը:
Միաժամանակ, վարչապետը նաեւ կոչ արել ուժեղացված ուշադրություն դարձնել մեքենաների մեջ գազի բալոնների լիցենզավորման գործընթացին (հանրապետության ավտոմեքենաների մոտ 90%-ը աշխատում է գազով) հնարավոր ավտովթարների ժամանակ պայթյունի վտանգից խուսափելու համար:
«Ներկայացված նախնական հաշվետվություններով ցանկանում եմ համապատասն պետմարմինների ուշադրությունը հրավիրել նշված հարցին», - հայտարարել է վարչապետը՝ հանձնարարելով մեկ ամսվա ընթացքում համալիր որոշումներ ներկայացնել:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը նոյեմբերի 10-ի երեկոյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում. Երևան-Գյումրի ավտոճանապարհի` Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Կամազ» մակնիշի բեռնատարին, ինչի հետևանքով «Գազելը» պայթել է։ Վթարի պահին «Գազելի» մեջ եղել է 14 ուղեւոր, որոնցից 7-ը տեղում մահացել են: Բեռնատարի վարորդ Մ. Վարդանյանը ձերբակալվել է:



























