Ղարաբաղյան հակամարտության գոտում ուղղաթիռի ոչնչացումը էսկալացիայի նոր պարույրի սպառնալիք է ստեղծում, ասվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի մեկնաբանությունում:
«Այս վտանգավոր միջադեպը հրահրում է տարածաշրջանի իրավիճակի հետագա սրացմանը», - ասվում է հաղորդագրությանը մեջ:
«Այսօր մենք հրադադարի շուրջ պայմանավորվածությունների նոր խախտման ականատեսը եղանք: Ուղղաթիռի ոչնչացումը բռնության վտանգավոր դրսեւորում է: Հակամարտության շիկացման սպառնալիք է ի հայտ եկել: Հարավային Կովկասի իրավիճակը ավելի ու ավելի է սրվում», - ընգծել է Բորդյուժան:
«Ամենակարեւորը, ինչը կարող է կանխել իրադարձությունների նման շրջադարձը՝ ուժի կիրառումից հրաժարումն է, հրադադարի մասին համաձայնության խստագույն պահպանումը եւ հրահրիչ գործողությունների անթույլատրելիությունը: Կարեւոր է ապահովել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շարունակությունը», - նշել է ՀՊԱԿ գլավոր քարտուղարը:




























