ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել կործանված ուղղաթիռի օդաչուների ճակատագրերի պարզաբանմանը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ-ի առաքելությունից:

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տեղյակ է նոյեմբերի 12-ին խոցված ուղղաթիռի մասին: Ժնեւի համաձայնագրի համաձան, բոլոր ժամանակներում կողմերը պետք է անհապաղ բոլոր հնարավոր քայլերը ձեռնարկեն վիրավորների եւ զոհվածների որոնումերի ու տեղափոխման նպատակով: ԿԽՄԿ-ն պատրաստ է կատարել չեզոք միջոնրդի դեր, նպաստել խոցված ուղղաթիռի օդաչուների ճակատագրերի պարզաբանմանը եւ համապատասխան ծառայությոններ մատուցել», - հայտարաել են ԿԽՄԿ-ի առաքելություից: 

Նախօրեին ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Միջադեպն արդեն դատապարտել են ԵԱՀԿ ՄԽ-ն, Հայաստանի ԱԳՆ-ն, ԵՄ-ի եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչները: Նախնական տեղեկություններով՝ երեք օդաչու զոհվել է:

ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը հայտարարել է, որ ղարաբաղյան կողմը դիմել Կարմիր խաչի միջազգային կոմիտե՝ ուղղաթիռի երեք օդաչուների մարմինները հայկական կողմին վերադարձնելու հարցում միջնորդի դեր ստանձնելու խնդրանքով: