Սաուդյան Արաբիայի նավթի նախարար Ալի ան Նույեմին նոյեմբերի 12-ին հերքել է նավթային պատերազմ հրահրելու մասին մեղադրանքները, փոխանցում է Reuters-ը:
«Գնային պատերազմի մասին խոսակցությունները թյուրիմացության արդյունք են՝ միտումնավոր, թե ոչ, դրանք ոչնչով հիմնավորված չեն: Մենք նավթի գինը չենք սահմանում: Շուկան է սահմանում գները», - հայտարարել է նա, փոխանցում է Gazeta-ն:
Նախարարը չի հստակեցրել, թե արդյոք Սաուդյան Արաբիան կկրճատի նավթի արդյունահանումը համաշխարհային գների նվազման պատճառով՝ շուկայի ավելցուկը կարգավորելու համար:
«Սաուդյան Արաբիայի նավթային քաղաքականությունը անփոփոխ է մնացել վերջին տասնամյակներում, եւ այսօր այն չի փոխվել: Մենք չենք փորձում քաղաքականացնել նավթը, մեզ համար դա առաջարկի եւ պահանջարկի հարց է, մաքուր բիզնես», — ասել է ան Նուեյմին:




























