Իշխանությունն այդպես էլ չհրաժարվեց բիզնեսը վերահսկող «տանիքներից», նոյեմբերի 13-ին ՀՀ խորհրդարանում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության առաջնորդ Ռուբեն Հակոբյանը՝ քաղաքական ուժի անունից գնահատելով 2015 թ. պետբյուջեի նախագիծը:
Ըստ նրա՝ կառավարությունը պետք է ճիշտ գործիք ընտրեր. այնպիսի օրենքներ ընդուներ, որպեսզի երկրում պետության վերահսկողությունն արդյունավետ լիներ: «Սակայն ոչ, մոնոպոլիաների ղեկավարները չեն կարողանում պայքարել ստվերի դեմ: Եվ ինչպե՞ս պայքարեն: Մի՞թե նա, ով ատկատներ է կուլ տալիս, կպայքարի դրանց դեմ: Իհակե, ոչ: Այդ դեպքում դուք ինչպե՞ս կապահովեք զարգացումը: Կախարդական փայտիկո՞վ: Թե՞ բարի քեռիներով եւ ծանոթություններով: Ուրիշ կախարդական փայտիկ ունեցեք՝ տրամաբանություն, պրոֆեսիոնալիզմ , պատասխանատվություն»:
Նա հավելել է, որ նոր կառավարությունը փորձել է մեծ հույսեր ներշնչել. Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցույց տվեց, որ ցանկանում է խնդիրները հեշտ եւ համարձակ լուծել: «Հիշում եմ, թե ինչպես մի անգամ նա եկավ մեր քառյակի նիստին եւ հայտարարեց. «Ովքե՞ր են այդ կենսաթոշակային հիմնադրամները, որպեսզի նրանց պատճառով հասարակությունն անհանգստանա կենսաթոշակների համար»: Նա ուրիշ բան էլ ասաց. «Տղաները դուրս կգան ստվերից, արդար հարկեր կվճարեն»: Եվ ո՞ւր են այդ տղաները: Իրականում ո՞վ հրաժարվեց արդար աշխատանքից», - հարց է տվել պատգամավորը:




























