NEWS.am-ը հատվածներ է մեջբերում լրագրող Աննա Զաֆեսովայի հոդվածից, որը տպագրվել է իտալական «La Stampa» թերթում:
Ադրբեջանի բանակը Ղարաբաղի երկնքում ուղղաթիռ է խոցել: Ադրբեջանում ընդգրկված հայկական մեծամասնությամբ անկլավը դոմինոյի առաջին քարն էր, որ հանգեցրեց ԽՍՀՄ փլուզմանը՝ 1988-ին դառնալով պատերազմի թատերաբեմ, որը ցրեց կոմունիստական «ժողովուրդների եղբայրության» միֆը: Ուղղաթիռի կործանումից եւ երեք օդաչուների զոհվելուց հետո վերջին ամիսների լարվածությունը բաց հակամարտության վերածվելու սպառնալիք է պարունակում:
Միջադեպը կարող է հակամարտության բռնկման բոցը դառնալ՝ վերջին ամիսների սահմանային բախումների սրացումից հետո:
Ըստ որոշ մեկնաբանների՝ Կովկասում մոռացված հիմնախնդիրը կարող է զգալ Ուկրաինայի պատերազմի հետեւանքները նաեւ այն պատճառով, որ Ռուսաստանը, տասնամյակներ շարունակ լինելով Երեւանի եւ Բաքվի միջեւ կամուրջ ձգելու գործընթացի երաշխավոր եւ միջնորդ, կարող է գայթակղվել հայերին աջակցելու գաղափարով:
Վլադիմիր Պոտինը Սոչի կանչեց Սարգսյանին եւ Ալիեւին՝ նոր միջնորդական փորձի նպատակով, որը նորից բարձրացրեց նրա միջազգային վարկանիշը, իսկ որոշ թերթեր ենթադրեցին Մոսկվայի նեոիմպերիալիստական նպատակների ընդլայնումը նաեւ նախկին խորհրդային Կովկասի տարածքում: Այնուամենայնիվ, ՌԴ նախագահի ներկայությամբ երկու երկրների առաջնորդները հիմնականում նույն մեղադրանքներով են փոխանակվեցին, որոնք որ հնչում են վերջին 20 տարվա ընթացքում՝ առանց որեւէ առաջընթացի հիմնախնդրի լուծման հարցում:




























