Ֆլորիդայում մահաբեր ներարկման միջոցով մահապատժի են ենթարկել տղամարդու, ով 1992թ. ապանել էր քնած կնոջը, այնուհետ բռնաբարել եւ սպանել խորթ դստերը։
43-ամյա Չեդվիք Բենքսը մահապատժի էր դատապարտվել 10-ամյա Մելոդի Կուպերի սպանության համար։ Իր կնոջ՝ Կասանդրա Բենքսի սպանության համար նա ցմահ ազատազրկման էր դատապարտվել, փոխանցում է BBC ռուսական ծառայությունը:
Մահապատժի ժամանակ Բենքսը սպիտակ հագուստով է եղել, որը սովորաբար կրում են Եգիպտոսի «Մահմեդական եղբայրներ» շարժման անդամները: Մահաբեր ներարկումն ստանալու ընթացքում նա նայել է իր զոհերի հարազատների աչքերին:




























