Լեհաստանում տարեց կինը, որի մահը հաստատել էին բժիշկները, անհասկանալի կերպով վերակենդանացել է: Օրերս Օստրով Լյուբելսկի քաղաքի բնակիչ 91-ամյա Յանինա Կոլկեւիչին այցելել էր ազգականուհի Բոգումիլան՝ նրա համար նախաճաշ պատրաստելու համար: Երբ 51-ամյա Բոգումիլան մտել էր մորաքրոջ սենյակ, տեսել էր, որ կինը չի շնչում: Պուլս չկար, աչքերն ու բերանն էլ գոցված էին:
Բոգումիլան ընտանեկան բժշկին է կանչել: Բժիշկը հաստատել է տարեց կնոջ մահը՝ մահվան պաշտոնական վկայական տալով, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Թաղումը ծրագրվել էր անցկացնել երկու օր անց: Հաազատները սկսել են պատրաստվել, իսկ հանգուցյալի մարմինը դիահերձարան են տարել: Սառցարանում մնալով 11 ժամ, դարակը, որում գտնվել է Յանինա Կոլկեւիչը, հանկարծ սկսել է շարժվել՝ ապշեցնելով դիահերձարանի անձնակազմին:
Ավելի ուշ կարծեցյալ հանգուցյալի հարազատները կիսգիշերին լսել են դռան զանգի ձայնը: Դիահերձարանի աշխատողը պատմել է կնոջ հարության մասին:
Երբ Յանինա Կոլկեւիչին տուն են բերել, նա գանգատվել է ցրտից եւ տաք թեյ խնդրել:
30-ամյա փորձով ընտանեկան բժիշկը վստահեցրել է, որ նա մահացել էր:




























