Հունաստանի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել է ամերիկյան հարյուրավոր «Մ» դասի զրահամեքենաների եւ այլ ռազմական սպառազինության ստացման եւ դրանք զորամասերին ուղարկելու ավարտի մասին:
«Զրահապատ մեքենաները անվճար են հատկացվել ԱՄՆ բանակի պահեստներից եւ դրանց մատակարարումը տեղի է ունեցել ԱՄՆ-ի հետ գործող համաձայնագրի շրջանակներում»,-ասված է Հունաստանի ՊՆ հաղորդագրության մեջ:
Մասնավորապես, ըստ գերատեսչության, Պիրեաս նավահանգստում նոյեմբերի 10-ին ստացվել է 113 հետեւակի մարտական մեքենա (M113A2), 83 հրամանատարա-շտաբային մեքենա (M577A2), 42 հատ M105 A2-A3 տիպի մեքենա:
Սալոնիկի նավահանգստում նոյեմբերի 11-ին ստացվել է 83 թրթուրավոր զրահամեքենա (M113A2), 62 հրամանատարա-շտաբային մեքենա (M577A2), 72 ինքնագնաց համակարգեր (M901 ITV), 46 հատ M1059 տիպի մեքենա:




























