Սիրիայում եւ Իրաքում «Իսլամական պետություն» խմբավորման կողմից պատերազմող բրիտանացի ջիհադիստներին առնվազն երկու տարի կարգելեն վերադառնալ հայրենիք, գրում է The Telegraph-ը:
իրավունք կունենան զրկել անձնագրերից, ներառել նրանց ավիաուղեւորների սեւ ցուցակներ եւ արգելել ուղեւորների մասին տվյալներ չտրամադրող ավիաընկերությունների ինքնաթիռների վայրէջքը, հայտնում է Gazeta-ն:
Ինչպես նշում է թերթը, Մեծ Բրիտանիայի ավելի քան 500 քաղաքացիներ ԻՊ-ի կողմից պատերազմելու նպատակով մեկնել են Իրաք եւ Սիրիա: Ենթադրվում է, որ նրանց կեսն արդեն վերադարձել է հայրենիք:
Պարբերաբար Բրիտանիա վերադառնալ փորձող կասկածյալներին կհարցաքննի ոստիկանությունը: Նման անձանց սպառնում է կամ պատասխանատվության ենթարկում, կամ տեղաշարժման ազատության սահմանափակում, կամ էլ «ապաարմատականության» ծրագրերին հաճախում:




























