Հայ ազգային կոնգրես կշարունակի օգտագործել միտինգների եւ հավաքների հնարավորությունները: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ  հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Զուրաբյանը:

«Մեր հետագա գործողությունները կարող են ընդգրկել նաեւ այնպիսի ակտիվ, բայց թույլատրվող քայլեր, ինչպիսիք են զանգվածային հավաքները, կառավարական շենքերի մոտ նստացույցները»,- հայտարարեց Զուրաբյանը:

Եռյակի շրջանակներում «Ժառանգության» եւ ԲՀԿ-ի միջեւ համագործակցությունը կշարունակվի, հավալեց նա: «Մենք կշարունակենք աշխատել միասին, այդ թվում նաեւ հրապարակային հայտարարություններով: Եւ մեծ պատրաստակամությամբ այդ քննարկումները առաջ ենք տանում», - հավելեց Զուրաբյանը: