12 կետերի թեման մենք փակել ենք: Այս մասին նոյեմբերի 14-ին խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ընթացքում հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ մեկնաբանելով քառյակի (ավելի ուշ՝ եռյակի) ներկայացրած պահանջների ցուցակը:

Նա հայտարարել է, սակայն, որ եթե օրեր առաջ նախագահ Սերժ Սարգսյանը նորից բարձրացրել է 12 կետերի հարցը, ընդդիմությունը «չի խանգարում նրան դա անել:  «Մենք չենք բարձրացրել այդ թեման: Այն կրկին բարձրացրել է Սերժ Սարգսյանը: Դե ինչ, մենք չենք խանգարում նրան իրագործել այդ 12 կետերը: Որքան շատ նա ու իր շրջապատը հասցնեն անել մինչեւ իշխանափոխությունը, այնքան ավելի լավ: Կարծում եմ, որ ժողովրդին էլ հաճելի կլինի», - հայտարարել է Զուրաբյանը:

Ըստ նրա՝ ՀԱԿ-ը պատրաստ է բանակցությունների իշխանության հետ՝ արտահերթ ընտրությունների, առանց բռնության իշխանության աստիճանական հանձնման հարցերի շուրջ: