ԱՖԿ «Սիստեմա»-ի  ղեկավար Վլադիմիր Եվտուշենկովի պաշտպանությունը խնդրում է մեղմացնել նրա տնային կալանքի պայմանները, փոխանցում է  «ՌԻԱ Նովոստին»:

Գործարարի փաստաբան Ալեքսանդր Գոֆշտեյնը կարծում է, որ քննությունն արգելել է գործարարի շփումները ՝ բացառությամբ  բժիշկների եւ քննիչների հետ շփումը, ինչը իրավաչափ չէ:

Եվտուշենկովը դատարանին վստահեցրել է, որ մտադիր չէ թաքնվել քննությունից: «Քննությունն ընթանում է ութ ամիս, ես չեմ թաքնվել եւ չեմ պատրաստվում: Կարծում եմ՝ ես ավելի շատ օգուտ կտայի աշխատանքի գնալու հնարավորություն ունենալու դեպքում», — ասել է Եվտուշենկովը:

Եվտուշենկովի գործով քննիչն իր կողմից Մոսկվայի Բասմանի դատարանին խնդրում է պահպանել տնային կալանքի պայմանների բոլոր սահմանափակումները:

Ավելի վաղ Գլխավոր դատախազությունը հավանություն էր տվել քննության միջնորդությանը՝ Եվտուշենկովի տնային կալանքը մինչեւ 2015 թ. մարտի 16-ը երկարացնելու վերաբերյալ: