Հայաստանի հանրապետական կուսակցությունը հակված չէ 100%-անոց համամասնական ընտրակարգին անցնելուն: Այս մասին նոյեմբերի 14-ին խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ընթացքում հայտարարել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Այնուամենայնիվ, հավելել է նա, իշխանությունները ճիշտ կանեն հաշվի առնել. կարող է գալ օր, երբ ՀՀԿ-ն ստիպված կլինի նման համակարգը հռչակել միակ ճշմարիտը:

Պատգամավորը նշել է, որ երկար տարիներ հենց ՀՅԴ-ն է հետեւողականորեն պաշտպանել համամասնական ցուցակների ինստիտուտը: Նման տեսակետ է հնչեցրել նաեւ Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը: «Նախագահականից խորհրդարանական կառավարման  համակարգի անցնել պատրաստվող երկրների համար առաջարկվում է հենց 100%-անոց համամասնական համակարգ», - ընդգծել է Վարդանյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ խորհրդարանում ներկայացվել էր Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցը, որը ներկայացրել են ոչ իշխանական ուժերի պատգամավորները: