«Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում երեկ՝ նոյեմբերի 13-ին, մահացել է «Նուբարաշեն« ՔԿՀ-ի կալանավոր Կարեն Սահակյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ՔԿՀ Հանրային կապերի բանից:

Հերթական անգամ նա «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից «Էրեբունի» բ/կ էր տեղափոխվել նոյեմբերի 7-ին ու մահացել է: Առողջական խնդիրների մասին ՔԿՀ-ն ոչինչ չի հայտնում, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն:

Կարեն Սահակյանը մեղադրվում էր Քրեական օրենսգքրի 268-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ թմրանյութների ապօրինի շրջանառություն՝ առանց իրացնելու նպատակի: