Մեքսիկայի Մորելոս նահանգի ներքին գործերի նախարար Մատիաս կիրոսը ուրբաթ որոշ ժամանակ չի կարողացել լքել բողոքի ցույցի անցկացման վայրը, որի մասնակիցները փակել էին Մեխիկո-Կուերնավակա դաշնային մայրուղին, հայտնում են տեղի իշխանությունները։

Մեխիկոն եւ Ակապուլկոն միմյանց կապող բանուկ մայրուղու երթեւեկությունը շրջափակած ցուցարարների հետ բանակցությունների համար Կիրոսը անձամբ է ներկայացել: Բողոքողները պահանջել են գտնել  անհետացած տեղի բնակիչ տաքսիստին: Մարզի ՆԳՆ ղեկավարին հաջողվել է տեղի բնակիչներին համոզել բացել երթեւեկությունը: Դրանից հետո Կիրոսը փորձել է լքել հանրահավաքի վայրը, սակայն նրա ճանապարհը փակել են տասնյակ զայրացած մարդիկ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: 

Արդյունքում նախարարի թիկնապահը ծեծվել է եւ տեղափոխվել հիվանդանոց, իսկ Կիրոսին երկար ժամանակ պահել է ամբոխը: Նրան ազատելու համար հատուկ ոստիկանական ուժեր են օգտագործվել, որոնք ցուցարարների դեմ արցունքաբեր գազ են կիրառել, հայտնում է Milenio կայքը: