ԱՄՆ-ն ցավում է ղարաբաղյան հակամարտության շուրջ իրադրության սրացման կապակցությամբ։ ԱՊԱ-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Դարեք Հոգանը։

«Վերջին միջադեպը մեզ կրկին հիշեցրեց, որ հակամարտությունն անհրաժեշտ է կարգավորել խաղաղ ճանապարհով», – ասել է դիվանագետը եւ կողմերին կոչ է արել իրավիճակի սրացման հանգեցնող  քայլեր չձեռնարկել. «Մենք կողմերին կոչ ենք անում կենտրոնանալ խաղաղ բանակցությունների վրա»: