Կրասնոդարում հայտնվել է աշխարհի ամենաբարձր ճոճանակը, փոխանցում է «Վեստի Սոչին»։ Այն Skypark AJ Hackett Sochi արկածային այգում է։ Աշխարհում ամենաերկար կախովի կամրջից՝ SkyBridge-ից սկսելով, էքստրեմալները կարող են մի քանի վայրկյանում 500 մետր թռչել Ախշտիրի քարայրի վրայով։
SochiSwing ատրակցիոնի բարձրությունը, որով թռչում են այցելուները, 170 մ է, որը 50 մետրով բարձր է նորզելանդական Նեւիս գետի կիրճի վերեւով անցնող համանման ճոճանակից, որը մինչ այս աշխարհում ամենաբարձրն էր։
SochiSwing ատրակցիոնը տեղադրվել էր դեռեւս օգոստոսին: Այգու այցելուները կարող են օգտվել դրանից՝ սկսած նոյեմբերի 20-ից: Դրա վրա մաժամանակ կարող է գտնվել երկու մարդ:
Skypark AJ Hackett Sochi-ն սկսել է գործտել այս տարվա հունիսից: Այն Ռուսաստանում առաջին այգին է՝ բարձրության վրա գտնվող ատրակցիոններով, եւ մտնում է AJ Hackett ընկերության կազմում, որը ժամանցի համալիրներ ունի աշխարհի տարբեր երկրներում:




























