ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ուկրաինայի հարցով Ռուսաստանի դիրքորոշումը կրկին անվանել է «աշխարհին սպառանցող վտանգ»:
«Մենք գլխավորում ենք Արեւմտյան Աֆրիկայում Էբոլա տենդի դեմ պայքարն ու Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի ագրեսիայի հակազդեցությունը: Վերջինս սպառնալիք է աշխարհի համար, ինչին մենք ականատես եղանք MH17 չվերթի խորտակման ժամանակ», - «Ռեյթեր» գործակալությունը մեջբերում է Ավստրալիայի Քվինսլենդի համալսարանում ելույթ ունեած նախագահ Օբամայի հայտարարությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
ԱՄՆ-ի նախագահն արդեն մի քանի անգամ Ռուսաստանին համեմատել է ահաբեկիչների եւ Էբոլա վիրուսի հետ: Ռուսական ԱԳՆ-ում Օբամայի ելույթն անվանել են «վաղուց մաշված խոսքերի հավաքածու եւ քարոզչական լոզուգներ»: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է , որ նման գնահատականները գտնվում են «բարու եւ չարի եզրին»:
Հիշեցնենք, «Մալայզիական ավիաուղիներին» պատկանող Boeing-777 ինքնաթիռը կործանվել է հուլիսի 17-ին`Ուկրաինայի արեւելքում՝ Դոնեցկի մոտ: Ինքնաթիռի բոլոր 298 ուղեւորները, մահացել են:




























