ՆԱՏՕ-ից դուրս հիմնական դաշնակցի կարգավիճակը Ուկրաինային ոչ մի առավելություն չի տա, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով օգնականի առաջին տեղակալ Փոլ Ջոնսը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ինչ վերաբերում է արտադաշինքային հիմնական դաշնակցի կարգավիճակին, մենք որեւէ առանձնահատուկ առավելություններ չգիտենք, որ այն կտա», - հայտարարել է Պետդեպի ներկայացուցիչը:
Փոլ Ջոնսը նշել է, որ այդ կարգավիճակը, որը ԱՄՆ-ն տալիս է Հյուսիսատլանտյան դաշինքից դուրս գտնվող դաշնակիցներին, կարող են ակնկալել միայն այն երկրները, որոնք «Եվրոպայի սահմաններում են, բայց ձգտում են ՆԱՏՕ-ի հետ որոշակի հարաբերությունների»:
Ընդհանուր առմամբ, ըստ Փոլ Ջոնսի, ԱՄՆ-ն պատրաստ է ներկայացնել Ուկրաինային տրամադրվելիք տնտեսական օգնության այն մակարդակը, որը Ուկրաինայի համար առավելագույնս ընդունելի կլինի:




























