Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ավստրալական Բրիսբեն քաղաքում ընթացող G20-ի գագաթնաժողովին հայտարարել է, որ Եվրամիությունը դիտարկում է Ուկրաինայի ճգնաժամի պատճառով Ռուսաստանի նկատմամբ ֆինանսական հատվածում նոր պատժամիջոցներ ընդունելու հնարավորությունը, հաղորդում է Reuters-ը:
«Ներկայիս իրավիճակը մեզ չի բավարարում: Նոր անձնաց ցուցակը օրակարգում է», - հայտարարել է Մերկելը, հայտնում է Gazeta-ն:
Նաեւ նշվում է, որ գագաթնաժողովի ընթացքում Մերկելը կհանդիպի Ռուսաստանի նաագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵՄ-ն Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների նոր միջոցառումներ է պատրաստել, սակայն դրանց իրավաբանական ձեւակերպմման համար անհրաժեշտ է ԵՄ- խորհրդի որոշումը: Ավելի ուշ Մերկելը հերքել էր այդ տեղեկությունը:




























