Մենք պետք է կտրուկ փոխենք մեր դիրքորոշումը բանակցային գործընթացքում. ավելի խիստ ելութներ ունենք, քանի որ անհնար է Ադրբեջանի լեզուն հասկանալ: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, մամուլի սուլիսի ժամանակ հայտարարեց պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը:
Նրա խոսքով՝ մենք ունենք անազնիվ գործընկեր ու հարեւան: «Ադրբեջանին՝ որպես բանակցող կողմ, պետք չէ վստահել: Մենք պետք է համապատասխան եզրահանգումներ անենք. մենք պետք է կտրուկ փոխենք մեր դիրքորոշումը բանակցային գործընթացում, Ադրբեջանից պահանջենք պատերազմի արդյունքների ճանաչում եւ Լեռնային Ղարաբաղի համապատասխան կարգավիճակ ստացում», - ընդգծել է Վահան Շիրխանյանը:
Նա հավելեց, որ մեզ համար ադրբեջանական խաղը շարունակելը անթույլատրելի է: «Մենք ինչո՞ւ պետք կորուստներ ունենանք անազնիվ գործընկերոջ պատճառով», - ասաց Վահան Շիրխանյանը:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը:




























