Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հերթական զավեշտալի հայտարարությունը մեծ արձագանք է գտել սոցկայքերում։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կուբայում Լատինական Ամերիկայի մուսուլմանների առաջնորդների հետ համաժողովի վերջում ելույթով է հանդես եկել։
Էրդողանը հայտարարել է, թե Լատինական Ամերիկան իսլամի հետ ծանոթացել է դեռեւս 12-րդ դարում։ «Ամերիկան ոչ թե Կոլումբոսն է հայտնաբերել, այլ մուսուլմաններն են այն գտել 1178 թվականին։ Կոլումբոսն իր հուշերում ասում է Կուբայի ափերին մի լեռան վրա մզկիթի գոյության մասին։ Այդ լեռան վրա հիմա էլ մի մզկիթ կսազեր»,-ասել է Էրդողանը։




























