Նոյեմբերի 18-ից սկսած՝ Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցությունը կթուլանա, եւ հանրապետության տարածքում տեղումները աստիճանաբար կդադարեն: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտարարեց Հայաստանի ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրսենյանը:

Նրա խոսքով՝ այսօրվա ընթացքում կդիտվի ամպամածության ավելացում, ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Ցերեկը  օդի ջերմաստիճանը եւս մի քանի աստիճանով կնվազի, հատկապես Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում եւ Լեռնային Ղարաբաղում: «Նոյեմբերի 5-14-ը ողջ տարածաշրջանը գտնվել է հզոր անտիցիկլոնի ազդեցության տակ, ինչ արդյունքում դիտարկվում էր առանց տեղումների պարզ եղանակ: Նշված ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը հիմնականում նորմայի սահմաններում է գտնվել», - նշեց Սուրենյանը: